Գրքի շնորհանդես

Գրքի շնորհանդես
Մայիսի 6-ին, ժամը 17:00-19:00-ն «Բյուրոկրատ» գրախանութում եւ նույն օրը, ժամը 20:00-22:00-ն Ուլիխանյան ակումբում կկայանա Հովհաննես Իշխանյանի առաջին գրքի շնորհանդեսը: «Ուվալնյատի օրը» ժողովածուն ներառում է 16 պատմվածք: Համանուն պատմվածքում հերոսը զորացրվում է բանակից, բայց չի կարողանում գնալ զորամասից: Գիրքը տպագրվել է 300 օրինակով: Ձեւավորումը` Վահե Բուդումյանի, գրախոսականը` Սեդա Շեկոյանի: Հրավիրում ենք շնորհանդեսին: