Իսկական կինո

Իսկական կինո
«Փիղը» - Ծագումով հոլանդացի Գաս Վան Սենթի՝ տիպիկ ամերիկյան իրականություն ներկայացնող, բայց ոչ տիպիկ հոլիվուդյան ֆիլմն է: Իր սյուժեի կառուցվածքով, Բեթհովենի «Լուսնի սոնատի» անսպասելի կատարումներով, մատուցման նորամուծություններով՝ իրոք բարձրարժեք ֆիլմ է: Միակ բանը, որ երեւի թե բոլորովին տարակուսանքի մեջ է գցում, վերնագրի ընտրությունն է:



«Լավ, փիղն ի՞նչ կապ ուներ այստեղ»,- կասեք դուք այն դիտելուց հետո եւ ճիշտ կանեք, քանի որ այդ հարցին ոչ ոք, այդ թվում երեւի թե նաեւ ինքը` Սենթը, դժվարանա պատասխանել: Միգուցե նա առաջնորդվել է այն ենթագիտակցությամբ, թե նման հարցականները հանդիսատեսի մոտ անլիարժեքության զգացում կառաջացնեն ու կստիպեն նրան եւս մեկ անգամ դիտել՝ այս հարցի պատասխանը գտնելու մորմոքով, հետն էլ` դրամարկղային հարցեր կլուծվեն...



http://kinobaza.tv/film/ 13261/слон _2003#online



«Գամմա ճառագայթների ազդեցությունը զատկածաղիկների վարքագծի վրա» - Արտասովոր վերնագիր է, չէ՞: Ավելի շատ իր դերակատարումներով հայտնի Փոլ Նյումենի ռեժիսորական աշխատանքն է, որտեղ իր անկրկնելի խաղով փայլում է նրա կինը` Ջուլիա Վուդվորդը: Մոր ու հոգեկան խանգարում ունեցող դեռահաս դստեր բարդ փոխհարաբերությունների մասին է այս երկարաշունչ վերնագրով չափազանց նուրբ, փոքր-ինչ բարդ «ընթերցելի» ֆիլմը: Ձեզ «ռիլաքս» չենք խոստանում, սակայն իսկական կինոյի հետ հանդիպում երաշխավորում ենք:



http://kinobaza.tv/film/1968/Влиянии_гаммалучей_на_поведение_маргариток_1972#online