Առաքելությունը բեղմնավոր էր

Առաքելությունը բեղմնավոր էր
Իր դիվանագիտական առաքելության ավարտին Մարի Յովանովիչն ակտիվ հանդիպումներ է ունենում, հուշագրեր ստորագրում, հանդես գալիս զեկուցումներով: Երեկ նա հրաժեշտի հանդիպում է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ էներգետիկ ռեսուրսների օգտագործման ասպարեզում փոխըմբռնման հուշագիր ստորագրել էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հետ: Եթե հիշենք նաեւ, որ ընդդիմություն-իշխանություն երկխոսության «քավորն» էլ ինքն է, կարելի է, ամփոփելով նրա առաքելությունը Հայաստանում, պնդել, որ այն բավական բեղմնավոր եղավ: