Սեւ ժանտախտի վտանգը կա մինչ այժմ

Սեւ ժանտախտի վտանգը կա մինչ այժմ
Ամերիկացի գիտնականները գտնում են, որ ժանտախտի վերադարձը Եվրոպա, շատ հավանական է: Մասնագետներն ուսումնասիրել են Լոնդոնի ծայրամասի միջնադարյան դամբարանից հանված կմախքների ԴՆԹ-ները:



Ինչպես պնդում են մասնագետները, մարդու գենի բաղադրությունը այդքան դարերի ընթացքում պրակտիկորեն չի փոխվել: Հետեւաբար, բնական է, որ համաճարակի կրկնության դեպքում մարդն ավելի մեծ դիմադրողանակություն չունենա: Ավելին, ուսումնասիրելով կմախքի թաղման վայրի հողը, կենսաբանները հայտնաբերել են, որ հողը պահպանել է այն նույն բակտերիաները, որոնք դարձել էին եվրոպական մայրցամաքում ժանտախտի համաճարակի բռնկման պատճառ: Գիտնականներն ասում են, որ միջնադարյան ժանտախտի համաճարակի կրկնման հավանականություն կա, բայց այն չնչին է: Ըստ Առողջպահության համաշխարհային կազմակերպության տվյալների, ամեն տարի ժանտախտով հիվանդների թիվը կազմում է մոտավորապես 2,5 հազար, ընդ որում, քանակը պակասելու միտում չունի: