Տալինի քաղաքապետին կպատժեն արագությունը գերազանցելու համար

Տալինի քաղաքապետին կպատժեն արագությունը գերազանցելու համար
Տալինի քաղաքապետ Էդգար Սավիսաարին ոստիկանությունը կանգնեցրել է թույլատրելի արագությունը 47կմ/ժ-ով գերազանցելու համար, գրում է РИА Новости-ն:



Ոստիկանության տվյալներով՝ Սավիսաարը մայրուղու վրա ավտոմեքենան վարել է 137կմ/ժ արագությամբ, գերազանցելով թույլատրված 90 կմ/ժ-ը: Քաղաքապետն արդեն ներողություն է խնդրել հասարակայնությունից, նշելով, որ ստիպված է եղել գերազանցել արագությունը՝ աջ կողմում կայանած մեքենաները շրջանցելու համար: «Ցավում եմ կատարվածի համար: Այդպիսի գործողություններն արդարացում չունեն, և ես կոչ եմ անում  բոլորին պահպանել երթևեկության կանոնները», - ասել է Սավիսաարը լրագրողներին: Քաղաքապետի հանդեպ կիրառվելիք պատժամիջոցը հայտնի կդառնա ամսվա ընթացքում: Ըստ օրենքի՝ նման խախտման համար Սավիսաարը պետք է 200 տուգանային միավորի չափով (1 միավորը մոտ 1 եվրո է) գումար վճարի, կալանվի կամ 12 ամսով զրկվի վարորդական իրավունքից: