Վտանգավոր վարակ՝ սեխից

Վտանգավոր վարակ՝ սեխից
ԱՄՆ-ում աճել է լիստերիայի զոհերի թիվը՝ այս պահին մահացել է 13, վարակված է 72 մարդ: Սանիտարական ծառայությունները ենթադրում են, որ վարակը տարածվել է լիստերիա մանրէներով վարակված սեխից:



Համաճարակի բռնկումը գրանցվել է սեպտեմբերի 12-ին, երբ ԱՄՆ տարբեր նահանգների հիվանդանոցներում 15 մարդու մոտ հայտնաբերվել է միեւնույն ախտանիշը: Լիստերիա մանրէով վարակվելուն ավելի հակված են թույլ իմունային համակարգով մարդիկ՝ հղի կանայք, նորածիններն ու տարեցները: Մահվան դեպքերը եղել են Կոլորադո, Կանզաս, Մերիլենդ, Միսսուրի, Նեբրասկա, Նյու-Մեքսիկո, Օքլահոմա եւ Տեքսաս նահանգներում: Հիվանդներ կան Կալիֆոռնիայում, Ֆլորիդայում, Ինդիանայում, Մոնտանայում, Հյուսիսային Դակոտայում, Վիջինիայում, Հարավային Վիրջինիայում, Ուիսքոնսինում եւ Ուայոմինգում: