Լրագրողին մեղադրել են ռասայական խտրականության մեջ

Լրագրողին մեղադրել են ռասայական խտրականության մեջ
Ավստրալացի հայտնի լրագրող Էնդրյու Բոլթին մեղավոր են ճանաչել ռասայական խտրականություն քարոզելու մեջ:



2009թ.-ին նա Herald Sun թերթում հրապարակել է երկու հոդված, որտեղ նշվում է, որ միջռասայական ամուսնությունների հեռավոր հետնորդներն անգամ, ում մաշկն ամբողջովին սպիտակ է, իրենց որպես բնիկ են ներկայացնում՝ կառավարությունից արտոնություններ ստանալու համար:



Դատարանը որոշել է, որ Բոլթի մեկնաբանությունները վիրավորական են եւ խախտում են 1975թ.-ին Ավստրալիայում ընդունված ռասայական խտրականության մասին օրենքը: Լրագրողն ի պատասխան հայտարարել է, որ դատարանի որոշումը ոտնահարում է խոսքի ազատության իրավունքը: