Սթրոս-Կանը հանդիպել է իր հերթական «զոհին»

Սթրոս-Կանը հանդիպել է իր հերթական «զոհին»
Այսօր Փարիզում տեղի ունեցավ Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-կանի հադիպումը ֆրանսուհի գրող Տրիստանա Բանոնի հետ, ով մեղադրում է քաղաքական գործչին իր հանդեպ բռնաբարության փորձ իրականացնելու մեջ: Հանդիպումը տեւել է մոտ 2,5 ժամ, որից հետո հայցորդն ու մեղադրյալը դուրս են եկել ոստիկանությունից՝ առանց որեւէ հայտարարություն անելու: Հանդիպումը կազմակերպված էր այս տարի հուլիսին սկսված նախաքննության շրջանակում եւ առանցքային նշանակություն ուներ: Փորձագետները նշում են, որ մոտ օրերս արդեն որոշում կընդունվի՝ գործը դատարան հանձնելու, կամ Դոմինիկ Սթրոս-Կանի վրայից մեղադրանքները հանելու:



Տրիստանա Բանոնը պնդում է, որ 2003թ. Սթրոս-Կանը հարձակվել է իր վրա փարիզյան մասնավոր բնակարաններից մեկում տետ-ա-տետ անցնող հարցազրույցի ընթացքում: Կնոջ խոսքերով՝ Սթրոս-Կանի գործողություններն այնքան ագրեսիվ էին, որ իրեն հազիվ է հաջողվել փախչել:



Դոմինիկ Սթրոս-Կանն, իր հերթին, հայտնել է, որ պատմությունն ամբողջովին հորինված է, եւ ինքն իրեն ոչ մի հակաիրավական գործողություն թույլ չի տվել: Ավելի ուշ, սակայն, ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ, նա խոստովանել է, որ փորձել է համբուրել Տրիստանային: Տրիստանա Բանոնն իր հայցը ներկայացրել է Սթրոս-Կանի եւ հյուրանոցային աղախնի նյույորքյան աղմկահարույց պատմությունից հետո: