Ազնավուրի համերգի հասույթը կփոխանցվի Հայաստան

Ազնավուրի համերգի հասույթը կփոխանցվի Հայաստան
Սեպտեմբերի քսանութին փարիզյան հայտնի «Օլիմպիա» սրահում տեղի ունեցավ Հայաստանին նվիրված համերգ, որին ներկա էին երկու երկրների նախագահները՝ Նիկոլա Սարկոզին եւ պաշտոնական այցով Փարիզում գտնվող Սերժ Սարգսյանը:



1988թ. աշխարհահռչակ շանսոնյեն ստեղծեց «Ազնավուրը Հայաստանի համար» հիմնադրամը, որը միջոցով էլ Երեւան կփոխանցվի բարեգործական համերգից ստացված ողջ հասույթը: Համերգին մասնակցում էին նաեւ հայտնի ֆրանսիացի երգիչներ Ժուլյեն Կլերն ու Բենաբարը, երգչուհի Էլեն Սեգարան, պրոդյուսեր, երգիչ եւ երգահան Անդրե Մանուկյանը եւ այլոք:



Հաջորդ շաբաթ Շարլ Ազնավուրը կուղեկցի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին հարավկովկասյան տարածաշրջանի երկրներ՝ Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան  այցերի ընթացքում: