Ինքնասպանություն Լոռու մարզում

Ինքնասպանություն Լոռու մարզում
Սեպտեմբերի 27-ին Լոռիում  ինքնասպանություն է գրանցվել. 1958թ. ծնված Վալոդ Ավետյանը երեկոյան ժամը 22-ի սահմաններում Գուգարք գյուղի իրենց տան նկուղում պարանով կախվել է: Մեր տեղեկություններով՝ նա վերջին տարիներին շատ էր խմում, մահից առաջ տան անդամներին ասել է, թե ինքը հոգս է դարձել նրանց համար:



Ավետյանի մահից ժամեր առաջ տղան վերադարձել է Ռուսաստանից, հայրը որդուն ասել է, որ նրա գալուն էր սպասում, ու կարճ ժամանակ անց իջել է նկուղ, որտեղ եւ կախվել է: Լոռու մարզի քննիչ Պարույր Գրիգորյանի փոխանցմամբ, Ավետյանների ընտանիքը սոցիալապես ապահովված է: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: