Պուտինի դիմանկարը գնել են 200 հազ. եվրոյով

Պուտինի դիմանկարը գնել են 200 հազ. եվրոյով
Ամերիկյան նկարիչ Դեվիդ Դաթունայի հեղինակած Վլադիմիր Պուտինի դիմանկարը սեպտեմբերի 21-25-ը Մոսկվայում անցնող միջազգային «Արթ-Մոսկվա» աճուրդում վաճառվել է 200 հազար եվրոյով: Այն կազմված է Մոնա-Լիզայի բազմաթիվ դիմանկարներից:



Գնորդը, ով նախընտրել է չհրապարակել իր անունը, հայտնի ռուս ձեռնարկատեր է: Դեվիդ Դաթունան ազգությամբ վրացի է, ապրում է ԱՄՆ-ում: Նրա ստեղծագործությունները պատկանում են նեո փոփ-արթ ոճին: