Ինչ կարդալ «Հրապարակի» հոկտեմբերի 4-ի համարում

Ինչ կարդալ «Հրապարակի» հոկտեմբերի 4-ի համարում

Ինչ հոդվածներով է դատվել օրերս վնասազերծված բանդայի պարագլուխ Արտուշ Հակոբյանը. նա բուժվե՞լ է հոգեբուժարանում:



ՀԱԿ-ը «Սկսել ա», իշխանությունը «Վերսկսում ա»: Երկխոսությունը կշարունակվի՞. իշխանությունը պայման է առաջարկում ՀԱԿ-ին



ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կարծիքով՝  Հայաստանի   2-րդ նախագահը վերադառնալու բոլոր բարոյական եւ քաղաքական իրավունքներն ունի, իսկ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը համոզված է, որ Քոչարյանի  «եթե»-ականով վերադարձը պառակտում չի մտցնի կոալիցիայում:



ՀԱԿ առաջնորդի ինտերակտիվ մեծ ասուլիսն Ազատության հրապարակում. մոտ 500 հարցից նա 39-ին պատասխանեց. առաջնորդը չի փախչում, նա էլի կխոսի…



ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը տարածվում է, իսկ հասարակական կազմակերպությունները գրանտի կռիվ են անում. ով է որոշում, թե ով ում ինչքան տա:



Պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված Երեւանի հին սեւ շենքերը հերթով քանդվում են. SOS՝ աղաղակում է Աֆրիկյանների տունը:



Ով է մեղավոր Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհի փլուզման համար: Տեղի բնակիչները մեղադրում են նաեւ ճանապարհահատվածն սպասարկող կառույցներին:



Հայաստանը դու ես. իշխանության համար Հայաստանի Հանրապետությունն ու նրա քաղաքացին ոչ թե ուղղակի «դու» են, այլ ի՛ր պատկերացրած «դու»-ն. ԵՊՀ-ից  քննադատության համար հեռացված դասախոս Սասուն Սարիբեկյանի մտորումները:



Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլային մեծ խաղից 2 օր առաջ՝ ընկերական խաղ «Հանրապետական» մարզադաշտում. մրցելու են Կապանի «Գանձասարն» ու գերմանական «Կարլսրուե» թիմերը:



Այս եւ այլ թեմաների մասին ավելի մանրամասն հոկտեմբերի 4-ի «Հրապարակում»: