Վրանային քաղաք

Վրանային քաղաք
Ազատության հրապարակն այս օրերին վրանային քաղաքի է վերածվել: Մի տեղ մարդիկ շախմատ են խաղում, մյուս վրանում քնած են կամ թերթ են կարդում: Երրորդ խումբը ուշադիր լսում է Դավիթ Շահնազարյանին: Իսկ վրանների վրա պաստառներ են, կոչեր, հայտարարություններ: Իսկ օրն ավարտվում է հանրահավաքով եւ անպայման առաջնորդի  խոսքով: Հրապարակն ապրում է իրեն բնորոշ կյանքով: Ինչքան կտեւի այս համաժողովրդական հավաքը եւ ինչով կավարտվի, դժվար է ասել: