Ինչ կարդալ «Հրապարակի» հոկտեմբերի 28-ի համարում

Ինչ կարդալ  «Հրապարակի» հոկտեմբերի 28-ի համարում
Ինչո՞ւ է հեռանում Կարեն Կարապետյանը, ո՞վ կլինի Երեւանի հաջորդ քաղաքապետը. Ավետիս Բաբաջանյանն է վերլուծել ստեղծված իրավիճակը:



Երեկ Երեւանի կենտրոնում արտակարգ դրություն էր՝ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը վիրավորվել էր եւ «ուտող-ուրացողների» հետ հաշվեհարդար էր տեսնում իրավական մակարդակով:



ՀԱԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը կոտրվող տղաներից չէ եւ Հարություն Մկրտչյանին խորհուրդ է տվել հարցն ուղղել Սերժ Սարգսյանին՝ արդյոք կալանքը վրե՞ժ էր իրենից՝ դավաճանության համար:



«Արմենպրեսի» նախկին տնօրեն Հրայր Զորյանը, ի դեպ, գործազուրկների շարքը չի համալրի. նա աշխատում է, նրան նաեւ  գործ են խոստացել, որի մասին կլսենք մոտ ապագայում:



Սյունիքում տեղացած առաջին ձյունն արդեն դժվարանցանելի է դարձրել միջպետական ճանապարհը: Մարդիկ ոտքով են կտրել վտանգավոր հատվածը:



«Արաբկիր» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանի գրությունների հիման վրա մարդկանց «դեպորտ» են անում եւ  ուղարկում հայրենիք: Նա գրել է, որ մենք առաջնակարգ բժշկություն ունենք, որն անվճար է:



ՄԻՊ-ի դեմ ԱԺ իրավաբանական վարչության պետն է կանգնելու, «Չեխական ավիաուղիները » պատկառելի գումար են վճարել Դավիթ Հարությունյանին…բացի նշվածներից, այլ հետաքրքիր թեմաներ «Հրապարակի» հոկտեմբերի 28-ի համարում: