«Բաբաջանյան ֆեստ»

«Բաբաջանյան ֆեստ»

2011թ. Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոն` նվիրված է Առնո Բաբաջանյանի 90 – ամյակին



Փառատոնը անց է կացվում ՀՀ նախագահ` Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:



«Բաբաջանյան ֆեստ»-ի կազմակերպիչներ են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագետների միությունը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան:



Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի` «Բաբաջանյան ֆեստ»-ի շրջանակներում կկայանա 6 համերգ:



Դեկտեմբերի   5-ին` ժամը 19-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա փառատոնի երրորդ  համերգը:



Ծրագրում`



Հովհաննես Մանուկյան   Սկիզբ և շարժում դաշնամուրի համար



                                 Մենակատար   Հովհաննես Մանուկյան (դաշնամուր)



Էդուարդ Սադոյան   Սոնատ ջութակի և թավջութակի համար



                                 Մենակատարներ Ստեփան  Խալաթյան (ջութակ)



                                                               Գառնիկ Ենգիբարյան (թավջութակ)



Աշոտ  Ղազարյան   Հինգ ծրագրային պիես երկու կլարնետի համար



                               Մենակատարներ   Արթուր Խաչատրյան  (կլարնետ)



                                                              Նարեկ Հարությունյան (կլարնետ)



Արզաս Ոսկանյան   Երգ ու պար երկու ալտի համար



                                Մենակատարներ   Սիրարփի Սամվելյան (ալտ)



                                                                Անի Թորոսյան (ալտ)





  Սոֆյա Միքայելյան  «Այսօր գոլով ի Բեթանիայ» կանացի երգչախմբի համար



                                           ակապելլա



Վլադիլեն  Բալյան  «Կուզեմ հիմի փչե զուռնեն»  Եղիշե Չարենցի խոսքերով



                                        ակապելլա



Ջենի  Ասատրյան  «Աքասիաներու շուքին տակ» ըստ Միսաք Մեծարենցի



                                       ակապելլա



Մելիք Մավիսակալյան   Վասպուրականի երգեր խմբերգային շարք



                                                  ակապելլա



                   Հայաստանի պետական կամերային երգչախումբ



                   (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյան)



                                         Դիրիժոր   Ռոբերտ Մլքեյան



Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի` «Բաբաջանյան ֆեստ»-ի հերթական համերգները կկայանան  դեկտեմբերի 11-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում, իսկ դեկտեմբերի 15-ին և 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ժամը 19-ին:



Փառատոնի փակմանը`դեկտեմբերի 19-ի համերգին, կհնչեն Առնո Բաբաջանյանի ճանաչված երգերը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյանի և հայտնի էստրադային երգիչ- երգչուհիների կատարմամբ: Սպասվում են բազում գեղեցիկ անակնկալներ: