Արդյո՞ք լուծումն այդքան բարդ է

Արդյո՞ք լուծումն այդքան բարդ է
Տարիներ շարունակ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անող հաշմանդամ օդաչուների հարցը չլուծող կառավարությունը հավանաբար հույս ունի, որ այս մարդիկ կամաց-կամաց կծերանան ու կհեռանան այս աշխարհից: Իսկ իրենք էլ կազատվեն այս մի հոգսից: Արդյո՞ք այս մի խումբ մարդկանց խնդրի լուծումն այդքան բարդ է, որ համաձայն են ամեն հինգշաբթի նրանց տեսնել Հանրապետության հրապարակում, լսել նրանց թուքումուրն ու անեծքները, բայց այդ գումարները չհատկացնել, որ նրանք արժանապատիվ ծերություն ունենան, իսկ իրենք՝ հանգիստ կյանք: