Պատմվածք գեյի մասին (2-րդ մաս)

Պատմվածք գեյի մասին (2-րդ մաս)
Արամի բջջայինն է զանգում:



- Ալո, բարեւ, ի՞նչ կա:

- Ո՞նց ես:

- Լավ եմ, դո՞ւ ոնց ես: Ի՞նչ կա: 

- Ոնց որ թե լարված ես խոսում, կողքդ մարդ կա՞:

- Հա:

- Էսօր կարա՞նք հանդիպենք:

- Չէ, հիմա հարմար չի:

- Լավ էլի, կարոտել եմ քեզ:

- Դե պրծի, հա՞: Վաղը:

- Չէ, էսօր, շատ եմ խնդրում, իրոք կարոտել եմ քեզ:

- Լավ, ավելի ուշ զանգի՝ կպայմանավորվենք:



Անին մոտենում է Արամին՝ ցույց տալով նոր գնած երկարաճիտ կոշիկները:

- Լավն են, չէ՞:

- Շատ, Ան ջան, քեզ շատ է սազում: Ի՞նչ արժեր:

- Շատ թանկ չէր՝ 15 հազար դրամ: Պիցցա չես ուզո՞ւմ:



- Ուզում եմ, բայց էսօր փող չեմ կարող ծախսել, երեկոյան հանդիպում ունեմ:

- Դե լավ, արի գնանք, ե՛ս կհյուրասիրեմ այսօր:

- Չէ, իրոք չեմ կարող: Լսեցիր, չէ՞, որ պայմանավորվեցի:

- Բայց դու ասացիր՝ երեկոյան, դեռ ժամը հինգն է:



"Ի՜նչ ուշադիր է լսել խոսակցությունս, Անիի հետ պետք է զգույշ վարվեմ",- մտածեց Արամը:

Պիցցա ուտելուց հետո Անիին տուն ճանապարհեց, ինքն էլ գնաց բար՝ գարեջուր խմելու: Շուտով բջջայինը կրկին զանգեց. Նա էր:



Պայմանավորվեցին ժամը 21:30-ին Համալիրի այգում հանդիպել: Երեկոյան զգուշավոր քայլեր էին լսվում ծառերի արանքից: Արամն էր, շտապում էր հանդիպման: Քայլելիս կողքերն էր նայում, կարծես չէր ուզում, որ իրեն նկատեն: Մի քիչ հեռվում մարդու մարմին էր նշմարվում: Արամը լարեց տեսողությունը, բայց կրկին չհասկացավ՝ նա՞ էր, թե՞ ոչ:



Մի քիչ էլ առաջացավ: Ստվերն էլ սկսեց իրեն մոտենալ: Նա էր: Ստվերը կանգ առավ, մտավ ձախ կողմում գտնվող սաղարթախիտ ծառերի արանքը: Արամը հետեւեց նրան: Որոշ ժամանակ անց երկուսն էլ կանգ առան:



- Էկա՞ր, կյանքս, ո՞նց ես,- լսվեց տղամարդու ձայնը:

շարունակելի



© Հրապարակ օրաթերթ