Առաջադրման ժամկետն ավարտվում է

Առաջադրման ժամկետն ավարտվում է
Այսօր ավարտվում է ԱԺ պատգամավորության թեկնածուների առաջադրման ժամկետը: Լուսանկարում պատկերված անձնավորությունն այսօրվանից կարեւոր դերակատարում է ստանձնում մեզանում: Կգնա՞ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը Գարեգին Ազարյանի, Խաչատուր Բեզիրջյանի հետքերով, թե՞ կփորձի Հայաստանում արդար ընտրությունների ավանդույթը հիմնադրել: Ի դեպ, այսօր ԿԸՀ-ն քննարկելու է Խաչատուր Սուքիասյանի դիմումը եւ որոշելու է նրա առաջադրման ճակատագիրը: Հիշեցնենք, որ Վիզաների վարչությունը կարծում է, թե Սուքիասյանն այնքան է բացակայել Հայաստանից, որ խախտել է վերջին 5 տարին Հայաստանում բնակվելու ցենզի պահանջը: