Ո՞վ է նման բան ասել

Ո՞վ է նման բան ասել
Երեկ Ազգային ժողովում մեր թղթակիցը հարց է ուղղել Տիգրան Սարգսյանին. «Բա ասում էիք մականունավորներ չե՞ն լինելու»: Վարչապետն անկեղծորեն զարմացել է. «Իսկ ո՞վ է նման բան ասել, երեւի Դո՞ւք»: Եվ դա ասել է այնպիսի տեսքով՝ կարծես մականունավորների տեղը հենց ԱԺ-ն է, ու միայն «տհաս» լրագրողները կարող են մտածել, որ նրանք խորհրդարանում չպետք է հայտնվեն: Եվ թերեւս հենց դա է պատճառը, որ ՀՀԿ մեծամասնական ցուցակը գործարարների ու մականունավորների փունջ է, որը երեկ համալրվեց եւս մեկով. ՀՀԿ գործկոմի որոշմամբ Ռուբեն Հայրապետյանը՝ Նեմեց Ռուբոն, Ավանում կրկին կառաջադրվի որպես պատգամավոր: