Եվրոպա մեկնելու համար

Եվրոպա մեկնելու համար
Հայտնի է, որ բազմաթիվ մեր հայրենակիցներ նպատակ ունեն օր առաջ հասնել Եվրոպա եւ այնտեղ քաղաքական ապաստան ստանալ: Բայց դրա համար հիմքեր են պետք: Ընտրությունները չափազանց լավ առիթ է քաղաքական հետապնդյալի կարգավիճակ ստանալու համար:Մեր տեղեկություններով, Եվրոպա մեկնելու մտադրություն ունեցող անձինք դառնում են ընդդիմադիր թեկնածուի վստահված անձ, որպեսզի համապատասխան վկայական ստանան: Իսկ եթե այդ ընտրատեղամասում ինչ-որ արտառոց դեպք տեղի ունենա՝ ավելի լավ. կարելի է համարել, որ գործը հաջողված է: Մեր տեղեկություններով, կան նույնիսկ թեկնածուներ, ովքեր առաջադրվել են հատուկ Եվրոպա մեկնելու համար: