Նախընտրական հանդիպումներ զուռնա-դհոլով

Նախընտրական հանդիպումներ զուռնա-դհոլով
Սյունիքում քաղաքական պայքարը գնալով հետաքրքրաշարժ է դառնում: Այստեղ քարոզարշավը զուռնա-դհոլով է անցկացնում ՕԵԿ-ը: Նման քարոզարշավային ոճը նորաթուխ ՕԵԿ-ական, ՊՆ մամուլի նախկին խոսնակ, գորիսեցի Դավիթ Կարապետյանի գաղափարն է: Մեր տեղեկություններով, արդեն մի քանի օր է, ինչ Գորիսում նա համերգներ է կազմակերպում՝ հայտնի երգիչների ու դերասանների մասնակցությամբ: Ասում են՝  ՊՆ նախկին մամլո խոսնակի բոցաշունչ ելույթները գորիեիցները բուռն ծափերով են ընդունում: Ոգեւորությունը կրկնապատկվում է Արթուր Ումրոյանի երգերի ունկնդրության ժամանակ: