Նոր գրախանութ ՆՓԱԿ-ում

Նոր գրախանութ ՆՓԱԿ-ում
Օգոստոսի 3-ին Փավստոս Բուզանդ 1/3 հասցեում գործող Նորարար փորձառական արվեստի կենտրոնում՝ ՆՓԱԿ, բացվել է գրախանութ, որտեղ վաճառվում է ինչպես մանկական, այնպես էլ հայ ժամանակակից եւ արտասահմանյան գրականություն: Մասնավորապես ներկայացված են «Անտարես» հրատարակչության կողմից վերջերս տպագրած «Պարտադիր ընթերցանություն», «Հայ արձակ, 21-րդ դար» մատենաշարերի գրքերը: Նաեւ «Ակտուալ արվեստ» հրատարակչության կողմից տպագրված՝ հայերեն թարգմանված ֆրանսալեզու ժամանակակից գրականության լավագույն նմուշներից: Գրախանութը համալրվում է նոր գրքերով: