Ռեկտորի պաշտոնակատարը «կընտրվի»

Ռեկտորի պաշտոնակատարը «կընտրվի»
Թեեւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել էր, թե ամառվա վերջին կհայտարարվի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ, սակայն այն դեռ չկա: Թերեւս չշտապելու պատճառն էլ այն է, որ թեկնածուն վաղուց կանխորոշված է: Դերենիկ Դումանյանի՝ առողջապահության նախարար նշանակվելուց հետո ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ուսումնական գծով պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը: Մեզ հասած տեղեկություններով, հենց նա էլ  «կընտրվի» ռեկտոր: Նշենք, որ նրա ռեկտոր լինելը դժգոհություն է  առաջացրել մասնավորապես բուհի ակտիվ ուսանողների շրջանում, քանի որ Սամվել Ավետիսյանը նախկինում զբաղված է եղել ակտիվիստների գործունեությունն ու ընդհանրապես քաղաքական հայացքները վերահսկելով եւ սահմանափակելով: