Օսկանյանն ու Աբրահամյանը գաղտնիք ունեն

Օսկանյանն ու Աբրահամյանը գաղտնիք ունեն
Վարդան Օսկանյանը երեկ` անդրադառնալով ԱԺ նախագահի մոտ հանդիպմանը, որին մասնակցել է նաև գլխավոր դատախազը, ասել է. «Պարոն Աբրահամյան, Դուք ինձ ինչ-որ նպատակով էիք հրավիրել: Չեմ ցանկանում այժմ այդ մասին խոսել: Մենք պետք է առանձին խոսենք: Սպասում եմ Ձեր զանգին: Դուք պետք է ինձ զանգահարեք: Պարտավոր եք: Ես պետք է գամ Ձեզ մոտ զրուցելու, որովհետև Դուք այն օրը...»: Եվ միտքը կիսատ է թողել:



Երբ մեր լրագրողն այս մասին պարզաբանում է խնդրել Օսկանյանից, վերջինս հորդորել է հարցեր չտալ` դա իրեն ու Աբրահամյանին է վերաբերում: