Գեներալները «մարդ բռնել տվող» տղերք չեն

Գեներալները  «մարդ բռնել տվող» տղերք չեն
Երեկ ՀՀԿ գեներալիտետը Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկումը սկսելուց 10 րոպե անց լքեց ԱԺ նիստերի դահլիճը: Մեր տեղեկություններով, այդ միջնորդագիրը եւ Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելը գեներալներ Մանվել Գրիգորյանի եւ Սեդրակ Սարոյանի սրտով չեն: Նրանք երեկ մտերմիկ շրջանակում նույնիսկ ասել են, որ կողմ չեն, որովհետեւ իրենք «մարդ բռնել տվող» տղերք չեն: Երեկ մեր լրագրողը փորձել է ճշտել, թե նրանք ինչպես են քվեարկելու, սակայն երկուսն էլ՝ մեկը մյուսին հերթ չտալով, լրագրողին վստահեցրել են, թե դեռ պարզ չէ, կքննարկեն, որից հետո պարզ կդառնա: