Արամ Կարապետյանի զրոների շարքը

Արամ Կարապետյանի զրոների շարքը
«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն է կատարել՝ այս անգամ անդրադառնալով Հայաստանի պետական կառավարման համակարգին: Գրառումը ներկայացնում ենք ստորև:



«Հայաստանի պետական կառավարման համակարգը այսօր նման է մի մեծ ու գարշահոտ ճահճի: Նայեք: Հասարակության դերը պետության կառավարման մեջ ` զրո: Քաղաքական ուժերի դերը (այդ թվում ՀՀԿ-ի, որպես քաղաքական ուժ)` զրո: Ներկայացուցչական մարմինների (ԱԺ, ավագանիներ)` զրո: ՄԻՊ ` զրո: Գիտությունների Ակադեմիա, մասնագիտական միություններ` զրո: Արհմիություններ` զրո: Եվ այսպես շարունակ: Տաս -տասնհինգ մարդ ,տարեց-տարի գրում են ինչ-որ օրենքներ, բյուջեններ, ակտեր, հայտարարություններ բերում հաստատում են ու փաթաթում մեր վզին: Հետո այդ ամենը մոռանում են ու փող աշխատում: Փաստացիորեն Հայաստանում նույնիսկ դասական միակուսակցական իշխանական համակարգ էլ չի: ԴԵԳՐԱԴԱՑՎԱԾ ՃԱՀԻՃ Է…»