Աշոտյան. «Անձնական ռեւանշիզմը` Հայաստանի քաղաքական օրակարգում»

Աշոտյան. «Անձնական ռեւանշիզմը` Հայաստանի քաղաքական օրակարգում»
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Facebook սոցցանցի իր էջում հերթական գրառումն է կատարել, որը ներկայացնում ենք ստորև: 



«Գաղտնիք չէ, որ 2006-2007 թթ այդ պահին դեռևս գործող ՀՀ ԱԳ նախարար Վ. Օսկանյանը ՀՀ Նախագահ դառնալու հույսեր ուներ և ջանքեր էր գործադրում:



2006 թվականի աշնանը Նիկոլ Փաշինյանին տրված հարցազրույցը քաղաքական շրջանակների կողմից ընկալվեց որպես նախագահական ամբիցիաների անթաքույց հայտ:

Եվ այդ ժամանակ ՀՀ Կառավարության գործող անդամն իրեն թույլ էր տալիս արտահայտություններ, որոնցից հետո իրեն հարգող ցանկացած պաշտոնյա պետք է հրաժարական տար և անողոք պայքար մղեր «ռեժիմի» դեմ:



Բայց արի ու տես, որ չէ, նա շարունակեց պաշտոնավարել ևս 1.5 տարի` մաս կազմելով այն Կառավորության, որից այսքան «դժգոհ էր»:

Այն ժամանակ չստացվեց:

6 տարի անց պարոն Օսկանյանը ռևանշի փորձ է անում: Իր «մարտնչող» հոգին ոչ մի կերպ չի համակերպվում անձնական ամբիցիաների անփառունակ ընթացքի հետ:

Այս անգամ ևս նա «ուսեր» է փնտրում, այլոց հեղինակությունն ոը քաղաքական կապիտալը սեփական քաղաքական հուշարձանի պատվանդան դարձնելու համար:

Աներկբա է, որ կրկին ապարդյուն:

Որովհետև հայ հասարակությունն, ինչպես և ամերիկյանը, լուզերներ չի սիրում»: