Ալիկ Հարությունյանը գոհ է ինքն իրենից

Ալիկ Հարությունյանը գոհ է ինքն իրենից
«Ցանկացած աշխատանքից էլ բավարարված կամ չբավարարված պետք է լինի հասարակությունը: Ես կասեմ կարճ` վատ չեմ աշխատել»,-նման հայտարարությամբ հանդես է եկել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը՝ այսօր խորհրդարանում 2011 թվականի հաշվետվությունը ներկայացնելիս:



Նշենք, որ 2013 թվականի փետրվարին ավարտվում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը: 2007-ին  Ալեքսան Հարությունյանը 6 տարի ժամկետով  ընտրվել էր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ: Քանի որ նա արդեն երկու անգամ ընտրվել է, այլևս չի կարող հավակնել նույն պաշտոնին: