Սերժ Սարգսյանը իրականում նամակ է գրել Րաֆֆի Հովհաննիսյանին

Սերժ Սարգսյանը իրականում նամակ է գրել Րաֆֆի Հովհաննիսյանին
Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այլ հարցերի շարքում անդրադարձել է նաև Ազատության հրապարակ գնալ-չգնալու խնդրին և միանշանակ հայտարարել է, թե չի պատրաստվում այցելել հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին։Սերժ Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ ինքը Րաֆֆի Հովհաննիսյանին դիմել է նամակով, բայց նրանից «շատ տարօրինակ պատասխան է ստացել»։