Մրցույթ ՀՌԱՀ-ի անդամի թափուր պաշտոնի համար

Մրցույթ ՀՌԱՀ-ի անդամի թափուր պաշտոնի համար
Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին:Կարգադրության մեջ նշվում է. «Հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի ապրիլի 11-ի «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի մասին» ՆԿ-62-Ն կարգադրությունը` որոշում եմ.



Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարել մրցույթ և ստեղծել մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով հետևյալ կազմով`



Ավետիu ԲԵՐԲԵՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի oգնական (հանձնաժողովի նախագահ)



Մերի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)



Արմեն ԱՄԻՐՅԱՆ Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն



Ֆլորա ՆԱԽՇՔԱՐՅԱՆ «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր



Լարիսա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ «Հանրային ծառայություն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր»:



Հիշեցնեն, որ ապրիլի 1-ից ՀՌԱՀ նախկին նախագահ Գրիգոր Ամալյանի լիազորությունները պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո դադարեցվել էին: