Հայտնի են «Հազարան բլբուլ» մանկապատանեկան մյուզիքլների հանրապետական մրցույթ-փառատոնի հաղթողները

Հայտնի են «Հազարան բլբուլ» մանկապատանեկան մյուզիքլների հանրապետական մրցույթ-փառատոնի հաղթողները
Կայացել է «Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների հանրապետական 2-րդ մրցույթ-փառատոնի գալա-համերգը, որի ընթացքում հայտարարվել են լավագույնը ճանաչված 6 ներկայացումները:



 



Գլխավոր մրցանակը (Գրան պրին) ստացել է Երեւանի Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցը (Լեոնել Բարտ, «Օլիվեր»):



 



Առաջին մրցանակին արժանացել է Արմավիր քաղաքի արվեստի պետական քոլեջը (Լեոնարդ Բերնստայն, «Վեսթսայդյան պատմություն»): Երկրորդ մրցանակը կիսել են Արարատ քաղաքի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցը (Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, «Կախարդական սրինգ») եւ Երեւանի Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցը (Ռոբերտ Շերման, «Մերի Փոփինս»), իսկ երրորդը` Դիլիջանի արվեստի պետական քոլեջին կից երաժշտական դպրոցը (Քեյն, «Պանդորայի արկղը») եւ Երեւանի Ք. Քուշնարյանի անվան արվեստի դպրոցը (Ռիչարդ Ռոջերս, «Երաժշտության ձայները»):



 



Հայտնի են դարձել նաեւ «Լավագույն դերակատարուհի», «Լավագույն դերակատար», «Հանդիսատեսի համակրանք», «Հատուկ մրցանակ» անվանակարգերում հաղթողների անունները:



 



Հաղթողները պարգեւատրվել են հատուկ պատրաստված անակնկալ մրցանակներով եւ պատվոգրերով:  Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցների կատարմամբ առաջին անգամ հնչել է հատուկ «Հազարան բլբուլ» մրցույթ-փառատոնին նվիրված «Օրն է երբ բացվում» երգը (երաժշտությունը` մշակույթի վաստակավոր գործիչ Էդգար Գյանջումյանի, խոսքը` Մարինե Թագակչյանի):



 



Արդեն երկրորդ տարին Հայաստանում անցկացվում է «Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների հանրապետական ամենամյա մրցույթ-փառատոնը: Այս տարի մրցույթ-փառատոնն անցկացվել է ՀՀ մշակույթի նախարարության, «Առաջ, երեխաներ» կրթամշակութային հասարակական կազմակերպության եւ «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի» նախաձեռնությամբ:



 



Մրցույթ-փառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:



 



ՎիվաՍել-ՄՏՍ... Դու կապ ունես: