Վերսկսվել են Կարկառ բերդաքաղաքի պեղումները

Վերսկսվել են Կարկառ բերդաքաղաքի պեղումները
Արդեն 2 տարի է ինչ հայտնաբերվել է Կարկառ բերդաքաղաքը եւ այս տարի 3-րդը լինելով վերսկսվել են պեղումները: Մինչ օրս պեղվել են տարածքի 3 կետեր, իսկ քաղաքի ընդհանուր մակերեսը կազմում է 35-40 հա, եթե ոչ ավել: Ինչպես նշում է karabakh-open.info-ն, հնագիտական արշավախմբի ղեկավար Գ. Սարգսյանի խոսքերով, այս տարի նախատեսվում է կատարել հետախուզական պեղումներ տարբեր կետերում` ճիշտ պատկերացում կազմելու համար հուշարձանի սփռման տարածքի եւ ժամանակագրության վերաբերյալ:



Պեղումներ կիրականացվեն կենտրոնական թաղամասի միջնամասում, նախորդ պեղավայրից 300 մետր արեւմուտք, որտեղ մի մեծ ուղղանկյուն շինություն է նշմարվում, ինչպես նաեւ միջնաբերդում: Այս պահի դրությամբ չգիտենք ինչ շինություններ կան միջնաբերդում , բայց որ դրանք կան՝ փաստ է: Հուսով ենք այս տարի կարձանագրենք վաղ միջնադարյան նյութերի առկայությունը, հավելեց հնագետը: