Հափշտակել է բժշկական պարագաներ

Հափշտակել է բժշկական պարագաներ
Հուլիսի 8-ին ԼՂՀ Մարտակերտ քաղաքի Գ. Լուսավորիչ փողոցի N տան բնակչուհի, 1987թ. ծնված Մ. Ա-ն (շրջբուժմիավորման լաբորատորիայի լաբորանտ) հեռախոսով ոստիկանության շրջբաժին է հայտնել, որ ներկայանալով աշխատանքի վայր հայտնաբերել է, որ մանրադիտակը ջարդված է և բացակայում են լաբորատորիայի որոշ պարագաներ:Պարզվել է, որ հուլիսի 6-ի ժամը 23:00-ից մինչև հուլիսի 8-ի ժամը 22:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը պատուհանը հրելու և բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել վերոնշված լաբորատորիա, ջարդել մանրադիտակը ու հափշտակել տարբեր տեսակի բժշկական պարագաներ:



Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է Պ. Սևակ փողոցի N տան անչափահաս բնակիչ, 1998թ. ծնված հոգեկան հիվանդ Ա. Պ-ն: