Խնդրում եմ համայն հայության աջակցությունը

Խնդրում եմ համայն հայության աջակցությունը
Բուդաղյանների գործը սովորական սպանությանն կամ խուլիգանության գործ չէ ու իր բնույթով տարբերվում է մյուս բոլոր սպանություններից: Այդ սպանության բացահայտումը տարիներ շարունակ Սյունիքում իրականացվող սպանությունների կծիկի տուտը կարող է բացել, այդ սպանությունը կարող է բացել տարիներով փակ լեզուների կապը:



 



Այդ սպանության կոծկումից հետո Սյունիքում կատարվող ցանկացած չբացահայտված գործի ետեւում սյունեցիները տեսնելու են մեկին, որը չի պատժվել ու շարունակում է սեւ գործը: Նժարին է դրված ոչ թե երկու՝  Խաչատրյանների ու Բուդաղյանների գերդաստանների, այլ Սյունյաց լեռնաշխարհի մարդկանց անվտանգության ու Սուրիկ Խաչատրյանի հարցը: Այդ առումով որպես Սյունեցի, խնդրում եմ ոչ թե նախագահի կամ իրավապահ մարմինների, այլ համայն հայության աջակցությունը՝ թույլ չտալու, որպեսզի կոծկվի այս գործը, որը նախասկիզբը կդառնա այլ հրեշավոր գործերի բացահայտման: Արտակ Բուդաղյանին մեղադրանք առաջադրելը հուշում է, թե ինչ ընթացք է նախապատրաստվում գործի համար: Միայն հասարակական ճնշմամբ կարելի է պարտադրել, որ գործն ընթանա արդարության համար նախատեսված ճանապարհով: Հակառակ դեպքում այսուհետ Սյունիքում կատարվող ցանկացած ոճրագործության պատասխանատվությունն ընկնելու է այն իրավասու մարմինների վրա, որոնք գործածության մեջ են թողնում այն զենքը, որը միշտ կրակել ու կրակելու է… Խնդրում եմ հնարավոր բոլոր միջոցներով տարածել այս հաղորդագրությունը:



 



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ