Աշտարակ- Ագարակ ճանապարհին մեքենան գլորվել է ձորակը

Աշտարակ- Ագարակ ճանապարհին մեքենան գլորվել է ձորակը

Օգոստոսի 31-ին, ժամը 15.21-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ – Ագարակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2107» մակնիշի 35PO518 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորակը:
Հրշեջ–փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Բ. Խ.-ին (1980 թ.), ով տեղափոխվել է Երևանի «Արմենիա» ԲԿ:
Ըսկ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: