ՀՀԿ-ի նոքյար Գալուստ Սահակյանը

ՀՀԿ-ի նոքյար Գալուստ Սահակյանը

 



Գալուստ Գրիգորի Սահակյան: Չնայած որ բարձր պետական պաշտոններ չի վարել, բայց արդեն քանի տարի է, օր չկա, որ նրա մասին կամ նրա ասածների` թերթերը բան չգրեն: Իր կուսակցության, իսկ դա Հայաստանի հանրապետական կուսակցությունն է, նոքյարն է Գալուստ Սահակյանը: Շատ դեպքերում ասում են` ՀՀԿ-ի պահակը:



 



Ուրիշ բան չմտածեք: Մենք պահակ ասելով նկատի չունենք ՀՀՇ-ի Գևորիկ կամ ՀՀԿ-ի տատի ու նման բաներ: Գալուստ Գրիգորիչը ՀՀԿ-ի պահակն է պահապան հրեշտակ իմաստով: Հաճախ այնպես է ստացվում, որ թերթերն ու կայքերը ՀՀԿ-ին բշտելու փոխարեն բշտում են Գալուստ Գրիգորիչին:



 



Պետք է ասենք, որ Գրիգորիչը ծով համբերության տեր մարդ է: Մեկ-մեկ, երբ իր մասին գրված հոդվածը շատ վատն է լինում, գրիչ է վերցնում ու տվյալ թերթին պատասխան է գրում: Թունդ, քարը քարին չթողնող պատասխան: Որ շատ զայրացած է լինում, նրա խոսքում ենթական ու ստորոգյալն իրար հարու են տալիս, բայց, ամեն դեպքում, հասկացողը կոնտեքստից էլ հասկանում է, որ Գրիգորիչը զայրացած է:



 



Այսօր, սակայն, Գրիգորիչի գրական փորձերն արժևորելու համար չէ, որ նրան հրավիրել ենք «Նոր անկյուն»: Չմեռնենք` մի օր էլ այդ հարցով կհրավիրենք, իսկ հիմա մեզ հետաքրքրում է նրա կարծիքը հայաստանյան ԶԼՄ-ների մասին:



 



Ամբողջական հոդվածը՝ «Հրապարակ» օրաթերթի առաջիկա համարում։