«Ֆեյսբուքը դարձել է ներդրված պոռնիկների հավաքատեղի»

«Ֆեյսբուքը դարձել է ներդրված պոռնիկների հավաքատեղի»
«Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյան իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր ոստիկանության աշխատակից Կարեն Մովսիսյանի և ֆեյսբուքյան օգտատեր աղջիկներից մեկի «էրոտիկ» բնույթի նամակագրությունը:Այդ առիթվԵրևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը նման գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ում:


 


 


«ՖԲ»-ը դարձել է հոգեկան շեղվածների, ներդրված պոռնիկների, քաղաքական վիրուսակիր տականքների, պարզունակ, ամեոբայի, հողաթափիկի կարգավիճակում գտնվող արարածների, հոգեկան կեղտից ու աղտեղությունից, ատելության ավելցուկից ինքնաթունավորված և այդ թույնը աջ ու ձախ սփռող անինքնասեր, ժառանգական վատ գեներ ունեցող, արդեն մուտացիայի ենթարկված սուբյեկտների ու անբարոյականի որդիների և դուստրերի հավաքատեղի…Ու գնալով շատանում են, իրենց ժառանգական վատ գեները երկրաչափական պրոգրեսիայով տարածում…



 


Մաքրել է պետք, անպայման… Խորհրդային տարիների հանրային զուգարաններում ցանվող այն տհաճ հոտով դեղից է պետք ցանել, ազատվել այդ պատահական ցնքված, անորոշ սեռի, անորոշ պահվածքի արարածներից, որոնք ամեն տականքության ընդունակ են…»: