Վարդանին բոլորը գիտեն, Շանթին` ոչ բոլորը

Վարդանին բոլորը գիտեն, Շանթին` ոչ բոլորը

Արձակագիր Արմեն Օհանյանը իր Ֆեյսբուքյան էջում գրառում է թողել այսօր հասարակության կողմից ամենաքննարկվող անձանց մասին․



 



Էսօր էլի սաղս դատավոր ենք, քննիչ ու դատապաշտպան, էլի մենք մեզանից ամենաարժանավորներին գամել ենք բամբասանքի սյանն ու թքում ենք անմեղության կանխավարկածի վրա, որովհետև երկու կարգին հայի ուզում են վանդակել, փակել ճաղերի հետևում, բոլորիս աչքից հեռու, որ ոչ մեկս չտեսնի մեր ճաքած սրտից կաթացող արյունը: Շանթն ու Վարդանը նույն նյութից են շաղախված` անկաշառ, ազնիվ, բեմ ու հարթակ իրենց տակ տվող, չլռող ու արագախոս, մարդկանց սրտից խոսացող, երկուսն էլ մի քիչ տղայական, լիցքավորված, բռնկուն, ազգային ինքնության բավիղներում մոլորված:






Վարդանին բոլորը գիտեն, Շանթին` ոչ բոլորը, ու չիմացողի համար փայտով Նախագահականը գրոհողը գժի մեկն է, ինչպես բանից անտեղյակ անցորդի աչքերով` պարանե խարազանով վաճառականներին քշող Քրիստոսը: Ուրեմն ով չգիտեր, թող իմանա` Շանթը հանրապետականի պաշտոնական կրոնի վերջին առաքյալն է, Նժդեհի բոցաշունչ մարգարեն, ողջ մնացած միակ պայքարունակ ցեղարկրոն առջնորդը, որովհետև մնացածների սիրտը, որպես կանոն, չի դիմացել ու ճաք է տվել, երբ մոտիկից տեսել են իրենց ծնած հրեշին: Կյանքի ոլոր-մոլոր ճամփեքով երկուսն եկել-եկել են ու վթարի ենթարկվել, ու էսօր պիտի ձերբակալվեն, մեկը` հերթական անգամ, մյուսը` թերևս առաջին:






Մեկը միտումնավոր, մյուսը` դժբախտաբար, վթարային իրավիճակ են ստեղծել իրենց ու մեր կյանքում: Շանթը` սթափ, իր ոգևորության պահին անգամ գլխի գալիքն իմացող,
Վարդանը` գուցե անսթափ, (էդ արդեն քննիչի, մեկ էլ իր խղճի գործն է), բայց հաստատ իր գլխի գալիքը չիմացող, եկել ու կանգնել են հայոց երկրային դատաստանի առաջ, որն, ինչպես գիտենք, ունի նորխոզ դատախազ ու չունի արդար դատարան:






Երկիրը Վարդանին միշտ էլ սիրել է, իր գրկից բաց թողել, որ գնա ման գա ու հետ գա ճակատին շփցնի իր գտած ճշմարտություը, Շանթին` հակառակը, երես չի տվել, ինչքան կարեցել իր գրկում խեղդել է, բայց էլի` ճակատին թրջոցներով: Երկուսն էլ ազգային խաչն ուսերին առած են բեմ ու հարթակ բարձրացել: Հիմա, թե ոնց կդատի ռեժիմն իրեն չսիրող երկու տղերքին` կապրենք կտեսնենք, բայց երկիրը փորձանքի մեջ հայտնված իր զավակին թե չկարեկցեց, ուրեմն` երկիր չի, իրոք քանդվել գնացել է ու մեզ թողել օդում կախված…