Քոչարյանը կմասնակցի՞ Պուտինի պատվին Սարգսյանի կողմից տրվելիք ճաշին

Քոչարյանը կմասնակցի՞ Պուտինի պատվին Սարգսյանի կողմից տրվելիք ճաշին

Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցի մասին ՌԴ արտգործնախարար Լավրովի կողմից պաշտոնական հայտարարությունից հետո հայաստանյան ներքաղաքական  կուլիսներում քննարկվող հաջորդ ինտրիգն է`  Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի՞ Պուտինի պատվին Սերժ Սարգսյանի կողմից տրվելիք պաշտոնական ճաշին, թե՞ ոչ:



 



Հիշեցնենք, որ նախորդ անգամ, երբ պրեզիդենտի կարգավիճակով Հայաստան էր ժամանել Դմիտրի Մեդվեդևը, Քոչարյանը մասնակցեց պաշտոնական ճաշին, սակայն Գագիկ Ծառուկյանը` ոչ:



 



Ինչ «ռասկլադ» կլինի այս անգամ: Լավատեղյակները գտնում են, որ և Քոչարյանը, և Ծառուկյանը կմասնակցեն այդ ճաշին: Ի դեպ, Քոչարյանի «սարատնիկները» պնդում են նաև, որ, կախված Վիլնյուսում Հայաստանի պահվածքից, չի բացառվում, որ Պուտինն առանձին հանդիպում ունենա Քոչարյանի հետ: Սերժ Սարգսյանենց ճամբարում կարծում են, որ դա երազանքների ոլորտից է: