Բակո Սահակյանը՝ ԱՄՆ-ում

Բակո Սահակյանը՝ ԱՄՆ-ում

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ Լոս Անջելեսում ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) Հարավային Կալիֆորնիայի շրջանային խորհրդի մի խումբ անդամների:



 



Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Ղարաբաղում տարբեր ծրագրերի իրականացմանը, միջազգային հարթակներում ղարաբաղյան հիմնախնդրի ճշմարտացի ներկայացմանը, Սփյուռքի հետ կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր:



 



Սահակյանը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի դերակատարությունը հայրենիքին սատարելու գործում՝ ընդգծելով, որ ակնկալում է նույն եռանդով աշխատանքի շարունակում: