Լեգենդար Ջիմ Մորիսոնի 40-ամյա վաղեմության օրագիրը կվաճառվի աճուրդում

Լեգենդար Ջիմ Մորիսոնի 40-ամյա վաղեմության օրագիրը կվաճառվի աճուրդում

Սան-Ֆրանցիսկոյի աճուրդում կվաճառվի 1960-70-ականների լեգենդար «The Doors» ռոք-խմբի լիդեր, երգահան Ջիմ Մորիսոնի օրագիրը: Աճուրդի կազմակերպիչները մտադիր են այդ գործարքից մոտ 300 հազրա դոլար եկամուտ ստանալ:



 



Կաշվե կազմով 100 էջանոց այդ տետրում տեղ են գտել ինչպես Մորիսոնի բանաստեղծությունները, այնպես էլ աշխարհի կառուցվածքի մասին նրա խոհափիլիսոփայան մտորումները: Ինչպես ենթադրվում է, իր բազմաթիվ գրանցումները Մորիսոնն արել է թմրամիջոցների ազդեցության տակ:



 



Օրագրում գրանցումներն արվել են 1971-ի ամսաթվով՝ դա նրա կյանքի այն ժամանակահատվածն էր, երբ նա իր ընկերուհու՝ Պամելա Կորսոնի հետ ապրում էր Ֆրանսիայում այն բանի հետո, երբ «The Doors»-ը ավարտել էր իր վերջին՝ «L.A. Woman» ալբոմի վրա աշխատանքները: Մորիսոնի մահից հետո օրագիրն ընկել է խմբի մենեջեր Բիլլ Սիդդոնսի ձեռքը, ով էլ իր հերթին այն փոխանցել էր անգլիացի կիթառահար Գրեմ Նեշին, իսկ վերջինս էլ որոշել է օրագիրը վաճառել աճուրդում:
Ռոքի ամենաանկրկնելի խարիզմատիկ դեմքերից մեկը՝ Ջիմ Մորիսոնը մահացել է 1971-ին՝ 27 տարեկան հասակում՝ թմրանյութերի վերադոզավորումից: