Երեւան. Դագաղագործ Տոտոս (ֆոտոռեպորտաժ)

Երեւան. Դագաղագործ Տոտոս (ֆոտոռեպորտաժ)

«Երեւան» խորագիրը սկսելուց խոստացել էինք, որ անդրադառնալու ենք նաեւ Երեւանում ապրող, արարող արվեստագետներին ու արհեստավորներին։



Այսօր ներկայացնում ենք իր արհեստի մեջ վարպետացած 27-ամյա դագաղագործ Տոտոսին՝ Խոսրով Գրիգորյանին, ով 14 տարեկանից դագաղ է սարքում։



 



Ֆոտոպատմությունը՝ Սոնա Ադամյանի





 



  Չնայած իր արհեստին, Խոսրովի պես անկեղծ, դրական ու հումորով անձնավորության հազիվ թե հանդիպած լինես։



 



 



Ասում է՝ դագաղը սարքելիս երբեք չի մտածում, որ այդտեղ հետո մեռած մարդ են դնելու, որովհետեւ ինքը փայտի հետ գործ ունի։



 



 



 Խաչեր, Սուրբ Աստվածածնի պատկերը եւ «մամա» բառերն են դաջված նրա մարմնի տարբեր մասերի վրա։






 



 



Ասում է՝ փոքրուց սիրել է այս գործը ու հիմա կենդանի մարդկանցից ավելի շատ է վախենում, քան մեռածներից․«էս գործի մեջ ես ես եմ, սենց ավելի լավ ա, քան թե լինեի բանկի կառավարիչ»։



 



 



 



Խոսրովն ու մյուս երկու վարպետները դագաղ են սարքում արհեստանոց դարձած Սարի թաղի նախկին ունիվերսամում, որի ապակիներին դեռ գրված է․ «Թխվածք, սուրճ, ըմպելիք»։



 



 



 Արհեստանոցի հին մագնիտոֆոնով Խոսրովը հիմնականում տխուր երգեր է լսում՝ Հայկո, Թաթուլ․ «Տխուրը իմ մոտ ավելի երաջանկություն ա առաջացնում, քան թե ուրախ երգերը»։






 



 



Աղավնիներից ու ճագարներից բացի, արհեստանոցում ապրում է նաեւ Աղջիկ անունով շունը, ում Խոսրովը սիրում է Ջերի կանչել։






 



 



Խոսրովը չի ընդունում միայն մանկական դագաղների պատվերներ, ասում է՝ Աստված բոլոր երեխաներին թող պահպանի․ ինքն էլ 2 տարեկան տղա ունի։








 



Արհեստանոցի այս մասում սղոցներից, մուրճերից բացի կան նաեւ սրբերի նկարներ, խաչ եւ փոքրիկ վառարան, որի շուրջ արհեստանոցի մյուս վարպետների հետ Խոսրովը սուրճ է պատրաստում ու կյանքից խոսում։








 



Սա դաղագի այն հատվածն է, որ դրվում է ոտքերի մոտ, Խոսրովն ասում է՝ արհեստանոցի սկսնակ դագաղագործներից մեկն է գրել «վոտ», որ հանկարծ չշփոթի։



 





 



Վերամշակման բոլոր փուլերն անցնելուց հետո, դագաղներն արեւի լույսով ողողված պատուհանի գոգին չորանում են։



 



 



  



Հաջորդ օրը այս սենյակի դագաղների կեսն արդեն չկար, ինչպես Խոսրովն է ասում․ «Սա էլ սեզոնային գործ է, մարդիկ ձմռան ամիսներին ու գարնան սկիզբ շատ են մահանում»։






 



 



 Խոսրովն աշխատում է առանց շաբաթ- կիրակիների, ասում է՝ երազում է, որ մի օր գործ չլինի ու գնա տուն՝ ընտանիքի հետ ժամանակ անցկացնի։