Հը՞, Գագիկ, դու ի՞նչ ունես ասելու, բան ունե՞ս ասելու

Հը՞, Գագիկ, դու ի՞նչ ունես ասելու, բան ունե՞ս ասելու

Պարզվում է` կուտակային կենսաթոշակների հարցը բավականին հին պատմություն ունի, ՀՀԿ-ի` ԲՀԿ-ին «շատ բան» երեսով տալը` նույնպես: 2010թ. հոկտեմբերին կոալիցիոն ուժերը, այդ թվում եւ ԲՀԿ-ն` Գագիկ Ծառուկյան, Վարդան Բոստանջյան, Նաիրա Զոհրաբյան եռյակով հավաքվել են Սերժ Սարգսյանի մոտ` քննարկելու այս հարցը:



 



Քննարկելուց, կոալիցիոն գործընկերների արգումենտները լսելուց հետո Ս. Սարգսյանը եւս մեկ անգամ դիմել է ֆրակցիաների ղեկավարներին, այդ թվում եւ Գ. Ծառուկյանին, թե. «Հը՞, Գագիկ, դու ի՞նչ ունես ասելու, բան ունե՞ս ասելու»:



«Չէ, նախագահ ջան, չունեմ ասելու»:  «Գործընթացին» անմիջապես խառնվել է քննարկմանը մասնակցող Հովիկ Աբրահամյանը. «Չէ, ի՞նչ պտի ասի, պարոն նախագահ, սաղ  նորմալ ա»: