Հենրիկ Նավասարդյանը՝ ծամոնն ու ծափերը

Հենրիկ  Նավասարդյանը՝ ծամոնն ու ծափերը

Երեւանի ավագանու տարեվերջյան նիստին հաստատվել է Երեւանի 2014 թվականի բյուջեի նախագիծը: Միայն  դեմ է քվեարկել «Բարեւ, Երեւան» խմբակցությունը` հիմնավորելով, որ այն չի բխում երեւանցու շահերից ու չի արտահայտում քաղաքի խնդիրների լուծումը:



 



ԲՀԿ-ն, ինչպես միշտ, ձեռնպահ է քվեարկել, այս կուսակցությունը միայն խորհրդարանում է երբեմն հանդես գալիս ժողովրդի շահերից՝ էկրաններին երեւալու խնդիր կա: Իսկ քաղաքապետարանում այդ խաղը չի ստացվում:



 



Երբ  ավագանու ԲՀԿ ֆրակցիային հարցրինք` ինչու ոչ դեմ, այլ` ձեռնպահ, արդարացավ, թե իրենց առաջարկները մասամբ ընդունվել էին, եւ դրա համար վերապահումով քվեարկեցին: Նկատենք, որ ողջ ընթացքում տրանսպորտի վարչության պետ Հենրիկ  Նավասարդյանը մի քանի ժամ ծամոն էր ծամում ու նկարչություն անում թղթի վրա` անտարբեր քննարկմանն ու քվեարկությանը: Իսկ երբ բյուջեն հաստատվեց, ու իշխանական դակիչները ծափահարեցին, Հենրիկ Նավասարդյանն սկսեց ավելի եռանդուն ծամել ծամոնը` ծափահարություններին համահունչ: