Ոստիկանները հյայտնաբերել են նախկին զինվորականին սպանելու մեջ կասկածվողին. Ո՞րն էր սպանության պատճառը

Ոստիկանները հյայտնաբերել են նախկին զինվորականին սպանելու մեջ կասկածվողին. Ո՞րն էր սպանության պատճառը

Lorinews.am-ի տեղեկություններով երեկ երեկոյան ոստիկանության Իջևանի և Լոռու մարզային վարչության աշխատակիցները կողմից հայտնաբերվել է Լոռու մարզի Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ Բազում գյուղի սկզբնամասում՝ ՊՆ N զորամասի հարևանությամբ սպանություն կատարելու մեջ կասկածողվողը:



Մեր հավաստի տեղեկություններով նրան հայտնաբերել են Իջևան քաղաքում և արդեն կեսգիշերին բերման են ենթարկել: Վերջինս Լոռու մարզի գյուղերից է, որոշ ժամանակ էլ բնակվել է Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասում, ասել է թե սպանվածի թաղամասում Մեր աղբյուրի փոխանցմամբ սպանությունը կապված չէ սպանվածի աշխատանքի ու բիզնեսի հետ: Սպանության պատճառը նախնական տեղեկություններով անձնական հարաբերություններն են եղել: Ի դեպ, սպանության մեջ կասկածվողը,ում հայտնաբերել են, սպանվածի հետ ժամանակին հարևաններ են եղել ու ոչ պակաս մտերիմ: Այլ մանրամասներ նախաքննության շաերից ելնելով չենք հրապարակում:



Էդվարդ Արզումանյան