Ինչու՞ Քոչարյանի ֆոնի վրա Հրանտն արտահայտվեց. պատահականությու՞ն էր

Ինչու՞  Քոչարյանի ֆոնի վրա Հրանտն  արտահայտվեց. պատահականությու՞ն էր

Բարձրագույն պաշտոնների մեջ մտնելը դերի պես մի բան է: Դերը տալիս, ասում են՝ խաղա: Դու ես դերակատարը, բայց տես, հա՜, դերիցդ դուրս խաղեր չտաս: Դեր տվողն էլ գլխին կանգնում, հրահանգ է տալիս՝ այ՜ ստեղ այսպե՜ս, այնպե՜ս: Հետո , երբ դերասանը գործը ավարտում է, նոր դեր են տալիս: Պրոֆեսիոնալ դերասաններից հո չե՞ն հրաժարվելու: Այդ շարունակական մոտեցումն է պատճառը, որ ոչ մի դերասան պաշտոնական բեմից դուրս չի մնում: Յուղից հանում, մեղրի մեջ են գցում, մեղրից հանում  յուղի մեջ են գցում: Ո՞վ է չոլումը մնացել: Բոլորդ ինձանից լավ գիտեք, որ կան գլխավոր ու երկրորդական դերեր: Վարչապետինը գլխավոր դեր է: Բոլոր գործողությունները կատարվում են նրա շուրջը: Օրինակ, քանի՜- քանի՜ սերիալ է՝ վարչապետին հանում են: Բոլորս շունչներս պահած սպասում ենք՝ ա՜յ մարդ դե կոտորվեցինք էլի, էդ  մարդուն հանեք- պրծեք՝ համ մենք կհանգստանանք, համ էլ ինքը: Բայց դա ռեժիսորական հնարք է՝ հանդիսատեսին լարված պահել, այնքան լարված, որ տեղից չուզենա էլ բարձրանա՝ մի բաժակ սուրճ դնի ու խմի: Բայց էս վերջին սերիալներում  մի տեսակ հանդիսատեսը չի հավատում, որ վարչապետին կհանեն, նկարահանողներն էլ տեսնում են, որ ձգձգումով համը հանվում է ու նոր թատերական հնարք են մտցրել. Մի գլխավոր կերպար էլ են բեմ մտցրել, ով ավելի քան պրոֆեսիոնալ է ու անծանոթ չէ հայկական ու միջազգային բեմարվեստին: Դա Ռոբերտ Քոչարյանն է: Ոնց որ թե սերիալը պրծնում  ու նորն է սկսվելու՝ գլխավոր դերակատարի փոփոխմամբ: Ինչքա՜ն էր այդ մեծանուն դերասանը սպասել այդ դերին: Երեկ էլ հայկական բեմի դերասաններից Հրանտ Թոխատյանը, իր կամքից անկախ, մի շատ կարևոր առաջարկ է արել կառավարությանը, որ գնան՝ ուրիշ տեղ աշխատեն կամ ուրիշ դեր կատարեն: Նախ Հրանտ ջան՝ ռեժիսորը դու չես, որ մեր գլխավոր դերակատարին ասում ես՝ գնա, երկրորդն էլ՝ դու չգիտե՞ս բեմի բանը՝ ում ասելով եկել, նրա ասելով էլ գնալու է: Էս դերը չխաղա, մի ուրիշ դեր է խաղալու: Սպասիր թող դերն ավարտի էլի՜, արհեստականորեն բոլորին բոլորի հետ պսակում, սերիալն ավարտում ես, որ ինչ լինի: Երեկ էլ մի աղբյուրից իմացա, ստույգությունը չեմ հասցրել անձամբ ճշտել, որ Տիգրան Սարգսյանը Դիլիջանում տուն է կառուցում: Գուցե արդեն գնալու տեղը որոշվե՞լ է ու մարդուն նոր դե՞ր են խոստացել: Բայց մի բան չեմ հասկանում՝ եթե մի դեր մարդ «պրավալ է տալիս», թատրոնում նոր դե՞ր են վստահում: Մեկ էլ մի բան հստակ չի՝ Հրանտն այդ դերում ու՞մ է տեսնում: Ինչու՞  Քոչարյանի ֆոնի վրա նա արտահայտվեց. պատահականությու՞ն է:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ