Մանրամասներ գործարարի սպանության դեպքի հետ կապված

Մանրամասներ գործարարի սպանության դեպքի հետ կապված

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունվարի 29-ին հիվանդանոցում մահացել է Նոր Խարբերդ գյուղում գտնվող հարսանյաց սրահում անհայտ անձի կողմից հրազենային վնասվածքներ ստացած  1965 թ. ծնված Գրիգոր Խաչատրյանը::



 



Ըստ Yerkir.am-ի՝ դեպքը տեղի է ունեցել նրան պատկանող հարսանյաց սրահում, որտեղ այդ պահին ոչ ոք չի եղել: Գործարարը վիրավոր վիճակում նստել է իր մեքենան և փորձել գնալ հիվանդանոց, սակայն ճանապարհին, կորցնելով հավասարակշռությունը, մեքենայով բախվել է պատին, հետո տարածքում ծանոթ մարդ է նկատել և խնդրել` իրեն հիվանդանոց հասցնել, որտեղ և մահացել է:



 



Ըստ կայքի տեղեկությունների` սպանվածն ուներ երկու դուստր և մեկ որդի: Ի դեպ` հարսանյաց սրահը նրա դուստրերից մեկի` Լիլիի անունով է կոչվում:



 



Խաչատրյանին ճանաչողները yerkir.am-ին հայտնել են, որ գործարարը երբեք թշնամիներ չի ունեցել, չափազանց լավ անձնավորություն էր:



 



Լուսանկարում Գրիգոր Խաչատրյանն է` իր դուստրերի հետ: