Մեգ Ռայանը կէկրանավորի Սարոյանի վեպը

Մեգ Ռայանը կէկրանավորի Սարոյանի վեպը

Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպը եւս մեկ անգամ կէկրանավորվի, ռեժիսորը հոլիվուդյան հայտնի դերասանուհի Մեգ Ռայանն է, պրոդյուսերը՝ Թոմ Հենքսը։ Բացի Մեգ Ռայանից, ֆիլմում կխաղան նաեւ Մելանի Գրիֆիտը եւ դերասանուհու որդին՝ Ջեք Քուեյդը: Այն  դերասանուհու ռեժիսորական դեբյուտն է եւ կկոչվի «Իթաքե»: Վեպի գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի մտացածին Իթաքե քաղաքում, Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին։ Սյուժեի կենտրոնում 14-ամյա Հոմերոս Մաքոլիի պատմությունն է, ում ավագ եղբայրը մեկնել է պատերազմ՝ կրտսեր եղբորը խրատելով հոգ տանել այրի մոր, ավագ քրոջ ու 4-ամյա եղբոր՝ Ուլիսի մասին: