Ասում են՝ Կառավարությունը հրապարակել է ճանապարհային քարտեզը

Ասում են՝ Կառավարությունը հրապարակել է ճանապարհային քարտեզը

Ինչպես տեղեկացնում է «Ազատությունը», Հայաստանի կառավարությունը այսօր հրապարակել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը»։



 



Փաստաթուղը, որը վերնագրված է «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույց», բաղկացած է 249 էջից, ներառում է 262 միջոցառում։



 



Կառավարությունը այս ժամանակացույցը հաստատել էր հունվարի 23-ին, սակայն փաստաթղթի տեքստը չէր հրապարակվել։



 



Թե որտեղ և ինչ ֆորմատով է հրապարակվել այդ փաստաթուղթը «Ազատությունը» չի փոխանցել: Ասենք, որ ՀՀ կառավարության պաշտոնական կայքում այն չկա: