ԱԺ-ի համար տաբուներ չկան

ԱԺ-ի համար տաբուներ չկան

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ԱԺ- ում  անսպասելի հայտարարություն է արել ընդդիմության՝ գազային համաձայնագրերը քննարկելու նպատակով հանձնաժողով ստեղծելու առաջարկի վերաբերյալ: Ինչպես գիտենք, ԱԺ մեծամասնությունը կտրուկ դեմ էր արտահայտվել այդ առաջարկին: Այսօր, սակայն, Հովիկ Աբրահամյանն ասել է, որ, առաջիկայում ԱԺ- ն այդ հարցերը քննարկելու հնարավորություն կստեղծի։



 



«Համաձայն եմ, որ պիտի քննարկենք բոլոր հարցերը և մենք առաջիկայում ստեղծելու ենք հնարավորություն, որ դուք նախաձեռնել էիք այդ ժամանակավոր հանձնաժողովը ստեղծելու համար՝ ստեղծելու ենք և բոլոր հարցերը քննարկելու ենք, անպայման, ու ես պիտի խնդրեմ, որ բոլոր քաղաքական ուժերը ակտիվ մասնակցություն ունենան»,-ասել է ԱԺ նախագահը:



 



ՉԻ բացառվում, որ Հովիկ Աբրահամյանը ևս նկատի ունի խորհրդարանական ընդլայնված լսումների ֆորմատում հարցը քննելու իշխանական ուժերի բարձրաձայնած տարբերակը, բայց նա, հատուկ չի նշել քննարկման ձևաչափը, ինչից էլ կարող է թյուր ըմբռնում է առաջանալ, թե իշխանությունը փոշմանել է: